Մատչելիության հղումներ

Վաղը Հայաստան կժամանի Լեխ Վալենսան


Երեքշաբթի օրը Հայաստան է ժամանելու Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալենսան:

Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, Հայաստան այցելելու իր մտադրության մասին Վալենսան հայտնել է ուրբաթ օրը՝ Ղազախստանի ընդդիմադիր «Ժողովրդավարական ընտրություն» կուսակցության առաջնորդ Ասիլբեկ Կոժախմետովի հետ Գդանսկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Լեխ Վալենսան գլխավորում էր 1980-ականների «Սոլիդարնոստ» արհմիութենական շարժումը, որը պայքարում էր հանուն Լեհաստանում ժողովրդավարական բարեփոխումների: 1983-ին խաղաղության Նոբելյան մրցանակին արժանացած Վալենսան Լեհաստանի նախագահ էր ընտրվել 1990-ին, սակայն հաջորդ նախագահական ընտրոթյուններում ջախջախիչ պարտություն էր կրել Լեհաստանի ներկայիս նախագահ Ալեքսանդր Կվասնեւսկու հետ պայքարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG