Մատչելիության հղումներ

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի հայազգի աշխատակիցը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման


Այսօր Մոսկվայի դատարաններից մեկը 18 ամսվա ազատազրկման դատապարտեց Արմեն Հարությունյանին եւ Նիկոլայ Կորենկովին՝ երկու ինքնաթիռ պայթեցրած ահաբեկիչներին օգնելու համար:

Դատարանը գտավ, որ «Դոմոդեդովո» օդակնավակայանի աշխատակիցներ Հարությունյանը եւ Կորենկովը անցած տարի կաշառքի դիմաց օգնել են երկու չեչեն կին ահաբեկիչների մուտք գործել այն ինքնաթիռները, որոնք այնուհետեւ պայթել են գրեթե միաժամանակ՝ խլելով 90 մարդու կյանք:

Ինչպես հաղորդում են գործակալությունները, Հարությունյանը եւ Կորենկովը ավելի խիստ պատժի չեն արժանացել, որովհետեւ համագործակցել են քննիչների հետ: Հաշվի է առնվել նաեւ այն, որ նրանցից մեկը փոքր երեխա ունի, իսկ մյուսը՝ տարեց ծնողներ:



Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG