Մատչելիության հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը արտահայտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ խնդիրների լուծման օգտին


«Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունները զարգանում են: Նկատվում է պետական մակարդակով մեր երկրների միջեւ համագործակցության ակտիվացում: Երկու խորհրդարանների պատգամավորները պարբերաբար հանդիպում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Բացի այդ, վերջերս մեր երկիր հյուրախաղերով ժամանել էր Երեւանի ֆիլարմոնիկ նվագախումբը», - թուրքկան The New Anatolian պարբերականի հարցազրույցում հինգշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը:

Պատասխանելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման եւ ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու պայմաններում սահմանների վերաբացմանը վերաբերող հարցին, Գյուլը հայտարարել է. - «Երկու երկրների խորհրդարանների պատգամավորները աշխատում են երկկողմ հարաբերությունների ինտենսիվ զարգացման ուղղությամբ: Մեր երկրների միջեւ հարաբերությունների ներկա վիճակը չի կարող երկար պահպանվել նախկին մակարդակի վրա»:

«Ասելով «մեր երկրները»՝ նկատի ունեմ Թուրքիան, Հայաստանը եւ Ադրբեջանը… Հույս ունեմ, որ մենք կլուծենք մեր խնդիրները», - ավելացրել է Թուրքիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG