Մատչելիության հղումներ

Սթիվեն Մանն. «Ես երբեք զուգահեռներ չեմ անցկացնում ղարաբաղյան եւ վրաց-աբխազական հակամարտությունների միջեւ»


«Յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունները, եւ ես երբեք զուգահեռներ չեմ անցկացնում ղարաբաղյան եւ վրաց-աբխազական հակամարտությունների միջեւ: Միակ բացառությումբ՝ երբ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի մասին, չի կարելի մոռանալ հետեւյալը. բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով», - Աբխազիայում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը, ով գլխավորում է այստեղ ժամանած ամերիկացի դիվանագետների խումբը:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ամերիկացի դիվանագետը նշել է, թե բոլոր հակամարտությունների կարգավորման միջնորդական առաքելությունները պետք է ուշադրություն դարձնեն ոչ թե մամուլի հրապարակումներին, այլ կողմերի հայտարարություններին:

Հարցին, թե ակնկալո՞ւմ է արդյոք, որ Բաքուն կոնկրետ քայլեր կձեռնարկի, հատկապես Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների համատեքստում, Սթիվեն Մաննը պատասխանել է, թե նախընտրում է «կրավորական չարտահայտվել»:

«Ես եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի մյուս համանախագահները կշարունակենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ երկխոսությունը: Հույս ունեմ նաեւ, թե մենք կհասնենք արդյունավետ, կառուցողական եւ կոնկրետ եզրակացության», - նշել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG