Մատչելիության հղումներ

Լեհաստանում եւ Էստոնիայում անցկացվել են Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումներ


Ապրիլի 10-ին Վարշավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ աթոռանիստ տաճարում մատուցվել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ: Իսկ Էստոնիայի ազգային գրադարանում տեղի է ունեցել «Հայկական հարց» գրքի շնորհանդեսը:

Ցեղասպանության 90-ամյակի միջոցառումերի պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ Լեհաստաում առաջին անգամ Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը նվիրված պատարագին, , որը կատարել է Լեհաստանի հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, հայ-կաթոլիկ եկեղեցու Լեհաստանի հովվապետ, կարդինալ Յուզեֆ Գլեմպը, մասնակցել են նաեւ Վարշավայի, Կրակովի եւ Գդանսկի հայ-կաթոլիկ հոգեւոր հովիվները:

Լեփ-լեցուն տաճարում ներկա էին բարձրաստիճան լեհ պաշտոնյաներ, դեսպաններ եւ դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչներ, լեհական Սեյմի պատգամավորներ, հռոմեա-կաթոլիկ եւ ուղղափառ հոգեւորականներ, լեհ մտավորականներ, լրագրողներ, բազմաթիվ լեհահայեր եւ Լեհաստանում բնակվող հայաստանցիներ:

Կարդինալ Գլեմպը իր խոսքում դատապարտել է հայերի զանգվածային կոտորածները, ինչպես նաեւ 20-րդ դարում մարդկության դեմ գործած այլ ոճրագործությունները՝ կոչ անելով հայ ժողովրդին պահպանել ոգու արիությունը եւ շարունակել կյանքի ընթացքը նոր 21-րդ դարում:

Իսկ Էստոնիայում լույս է տեսել պրոֆեսոր Լեմբո Տաննինգի «Հայկական հարց» 365 էջանոց աշխատությունը՝ նվիրված Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի 90-ամյակին:

Գիրքը ներկայացվել է Էստոնիայի Ազգային գրադարանում: Շնորհանդեսին ներկա են եղել Էստոնիայի մշակույթի գործիչներ, պատգամավորներ, Էստոնական եկեղեցիների խորհրդի անդամներ, Եվրախորհրդարանի անդամներ եւ հայ համայքի ներկայացուցիներ:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG