Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի կունենա «Արցախյան հիմնախնդիր՝ 17-ամյա անավարտ պատմություն» թեմայով սեմինար:

Լրագրողներին հետ կհանդիպի Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Կկայանա Հայաստանի առեւտրի ու տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի ասուլիսը՝ «Ներդրումներ 2004» թեմայով:

Կոմիտասի արձանի մոտ տեղի կունենա հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստանում ազատ խոսքի:

Ջորջ Մարշալի անվան անվտանգության ուսումնասիրությունների եվրոպական կենտրոնը կազմակերպում է ՆԱՏՕ հետ Հայաստանի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակմանը նվիրված եռօրյա սեմինար-խորհրդակցություն:

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը «Երեւան» հյուրանոցում կհանդիպի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Կենտրոնական բանկի առջեւ տեղի կունենա ԱԻՄ-ի ցույցը:

Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի կունենա «Բեկում» քաղաքացիական ֆորումը:

ԵՊՀ կենտրոնական մուտքի առջեւ կկայանա «Մշակութային եղեռն» թեմայով ցուցահանդեսը:

Ծաղկաձորում կմեկնարկի Երիտասարդ գրողների համագումարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG