Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան


Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը երեքշաբթի օրը կմենկի Մոսկվա՝ Ռուսաստանի Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի հրավերով:

Ինչպես փոխանցում է խորհրդարանի Հասարակայնության հետ կապերի վարչությունը, պաշտոնական այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Պետդումայի նախագահ Գրիզլովի, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ, Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինի հետ:

Տեղեկացվում է նաեւ, որ ՌԴ Դաշնության խորհրդի շենքում երկու երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ կբացվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված ցուցահանդես:

Մոսկվայից Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը կուղեւորվի Սանկտ Պետերբուրգ, որտեղ ապրիլի 13-15-ը կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի 25-րդ լիագումար նիստին եւ երկրորդ համաշխարհային պատերազմում հակահիտլերյան կոալիցիայի հաղթանակի 60-ամյակին նվիրված միջազգային խորհրդարանական գիտաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG