Մատչելիության հղումներ

«Արմավիա»-ն մտադիր է թռիչքներ սկսել դեպի Անթալիա


«Արմավիա» հայաստանյան ավիաընկերությունը այս շաբաթ դիմել է Թուրքիայի իշխանություններին՝ խնդրելով թույլ տալ թռիչքներ կազմակերպել Երեւանից Անթալիա:

Ինչպես տեղեկացնում է «Նյու Անաթոլիան» պարբերականը, այժմ Թուրքիայի արտգործնախարարությունը քննարկում է «Արմավիա»-ի դիմումը:

1996 թվականին ստեղծված «Արմավիա» ընկերությունը արդեն իրականացնում է թռիչքներ Երեւանից Ստամբուլ: Ըստ թուրքական պարբերականի, ամեն տարի ձմռանը Թուրքիա է այցելում 20 հազար հայաստանցի, իսկ ամռանը այդ թիվը հասնում է 50 հազարի:

Թեեւ Հայաստանը եւ Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ չունեն, Հայաստանի քաղաքացիները կարող են թուրքական վիզա ստանալ հենց օդանավակայանում՝ մուծելով ընդամենը 10 դոլար եւ իրավունք ստանալով մեկ ամիս մնալ Թուրքիայում:

Անթալիան հայտնի հանգստավայր է Միջերկրական ծովի ափին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG