Մատչելիության հղումներ

«Չուբայսը գաղտնի այցով Հայաստան չի եկել»


Ընդդիմադիր «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը երեքշաբթի օրը հրաժարվել է մեկնաբանել հայաստանյան մամուլի հրապարակումները իր եւ «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» (ՌԱՕ ԵԷՍ) հոլդինգի ղեկավար Անատոլի Չուբայսի հանդիպման մասին:

«Անձնական հանդիպումները չեմ մեկնաբանում», - նշել է Կարապետյանը:

Ըստ «Առավոտ» օրաթերթի, ապրիլի լույս 5-ի գիշերը Անատոլի Չուբայսը մի քանի ժամով եկել էր Հայաստան եւ հանդիպումներ ունեցել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, նաեւ Արամ Կարապետյանի հետ:

Ռուսաստանյան աղբյուրները, մինչդեռ, հերքում են, թե Չուբայսը այցելել է Հայաստան:

«Նշված ժամկետում էներգահոլդինգի ղեկավարը Հայաստան չի այցելել, եւ առաջիկայում նման մտադրություն չունի», - «Ռեգնում» գործակալությանը փոխանցել են «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» հոլդինգից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG