Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Ազգային Ժողովի եվրաինտեգրման հանձնաժողովը նախատեսում է ավարտել սահմանադրական փոփոխությունների երեք նախագծերի քննարկումը՝ հանձնաժողովի եզրակացությամբ:

Կկայանա Հայաստանի եւ Լիտվայի պաշտպանության նախարարներ Սերժ Սարգսյանի եւ Գեդիմինաս Կիրկիլասի համատեղ ասուլիսը: Վերջինիս գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան կավարտի վաղը:

Ժուռնալիստի տանը տեղի կունենա «Ի պաշտպանություն «Ա1+» հեռուստաընկերության» ակցիայի նախաձեռնող խմբի ասուլիսը:

Տեղի կունենա Ոստիկանության ծառայության անձնագրերի եւ վիզաների վարչության պետ Ալվինա Զաքարյանի ասուլիսը:

Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատը կհանձնի իր սահմանած «Մերկուրիոս» տարեկան մրցանակները:

Կկայանա փոքր ՀԷԿ-երի զարգացման թեմայով կոնֆերանս:

Լրագրողներին կհանդիպի Հայաստանի Ռիելտորների ընկերակցության նախագահ Սամվել Ղազարյանը:

«Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունում կսկսվեն երկօրյա քննարկումներ՝ «Անտառային օրենսգրքի» նոր նախագծի շուրջ:

Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա Առողջության համաշխարհային օրվան նվիրված կլոր սեղան:

Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում տեղի կունենա Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 60-ամյակին նվիրված միջոցառում:

Ասուլիս կկայանա «Հայ արիական ուխտ»-ի գրասենյակում՝ նվիրված մայիսի 28-ին Արագած լեռան շուրջ կազմակերպվելիք շուրջպարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG