Մատչելիության հղումներ

Հայոց կաթողիկոսը կմասնակցի Հռոմի պապի հուղարկավորությանը


Ինչպես երեքշաբթի օրը տեղեկացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կմասնակցի Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հուղարկավորությանը:

Սգո արարողության ժամանակ Հայաստանը ներկայացնելու է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, որի գլխավորած պատվիրակությունը Հռոմ կմեկնի ապրիլի 7-ին:

Հռոմի պապի հուղարկավորությունը կայանալու է ուրբաթ օրը: Սպասվում է, որ այդ օրը Հռոմ կժամանի մոտ 3 միլիոն ուխտագնաց՝ այնքան, որքան Իտալիայի մայրաքաղաքի բնակչությունն է:

Այսօր Հովհաննես Պողոս Երկրորդին հրաժեշտ տալու համար հերթի է կանգնած մոտ 150 հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG