Մատչելիության հղումներ

Հետաձգվել է Թուրքիայից էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան


Տեխնիկական պատճառներով հետաձգվել է Թուրքիայից Վրաստան էլեկտրաէներգիայի մատակարարումը, որը նախատեսվում էր սկսել երեքշաբթի օրը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, բոլոր խնդիրները լուծելուց հետո 50-60 մեգավատտ էլեկտրաէներգիա կմատակարարվի Աջարիա եւ Գուրիա: Վրաստանը այդ պարտքը նախատեսում է վերադարձնել ամռանը՝ 1 կիլովատտ/ժամի դիմաց 1,25 կիվովատտ/ժամ հաշվարկով:

Երկուշաբթի օրը Ալավերդու բարձրավոլտ կայանի խափանման պատճառով դադարեցվել է նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարումը Հայաստանից: Ըստ Վրաստանի էներգետիկայի նախարարության, պարզվել է, որ վթարի հետեւանքները բավական լուրջ են եւ դրանց վերացման համար ժամանակ կպահանջվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG