Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կքննարկվի Կարս-Ախալքալակ եկաթուղու կառուցման նախագիծը


Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի փորձագետները ապրիլի 4-5-ը Թբիլիսիում կքննարկեն Կարս - Ախալքալակ - Թբիլիսի - Բաքու երկաթուղու կառուցման նախագիծը:

Կարս - Ախալքալակ երկաթուղին համարվում է այլընտրանք Կարս-Գյումրի երկաթուղուն, եւ դրա կառուցման համար (շրջանցելով Հայաստանը), կպահանջվի շուրջ 1,5 միլիարդ դոլար:

Անցած շաբաթ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը հայտարարել էր, թե Ռուսաստանը քննարկում է ներկայումս չգործող Կարս - Գյումրի երկաթուղու վարձակալության հարցը:

Լեւիտինը նշել էր, թե այդ հարցը քաղաքական է, եւ հենց դրանով է պայմանավորված Ռուսաստանի մտադրությունը՝ վարձակալել եւ վերագործարկել Կարս-Գյումրի երկաթուղին, որը զգալիորեն էժան է Կարս - Ախալքալակ երկաթուղու կառուցման նախագծից: Նախարարը հայտնել է նաեւ, թե հարցի շուրջ բանակցությունները թուրքական կողմի հետ շարունակվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG