Մատչելիության հղումներ

Ձախողվել է «Հանրապետություն» կուսակցության սկզբնական կազմակերպություններից մեկի կոնֆերանսը Արարատի մարզում


«Հանրապետություն» կուսակցությունը չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ երկրի իշխանություններին մեղադրում է իրենց կուսակցության «գործունեությանը խոչընդոտելու նպատակային քաղաքականություն» իրականացնելու մեջ:

Նման հայտարարության համար հիմք է ծառայել մարտի 28-ին Արարատի մարզի Տափերական գյուղի սկզբնական կազմակերպության կոնֆերանսի ձախողումը: Համաձայն կուսակցության կանոնադրության, ապրիլի 15-ին նշանակված «Հանրապետություն» կուսակցության հերթական համագումարին նախորդում են սկզբնական կազմակերպությունների կոնֆերանսները, որոնցում ընտրվում են համագումարի պատվիրակները:

«Ժամը 14-ին, երբ կոնֆերանսին մասնակցելու նպատակով` Տափերական են ժամանել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Ալբերտ Բազեյանը, քաղխորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը, քաղխորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը, նրանց եւ մոտ 200 տափերականցի կուսակցականների ու համակիրների առջեւ փակված է եղել Մշակույթի տան դուռը», - ասված է տարածված հաղորդագրությունում: - «Հարկ է նշել, որ կանխավ կուսակցությունը դիմել էր Տափերականի գյուղապետ Մանասարյանին` չստանալով նրա մերժումը»:

Կուսակցության քաղաքական խորհուրդը «արտառոց է» է որակել նաեւ «այն հանգամանքը, որ Մշակույթի տան մերձակայքում եղել են մոտ երկու տասնյակ ոստիկան»:

«Այս ամենը մենք գնահատում ենք` որպես կուսակցության գործունեությանը խոչընդոտելու իշխանությունների նպատակային քաղաքականություն», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG