Հինգշաբթի առավոտյան Երեւանի կենտրոնում՝ Խորենացու փողոցում Հայաստանի մաքսային պետական կոմիտեի շենքի մոտ տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տեղեկությունների, տուժողներ չկան:
Պայթուցիկ սարքը, նախնական տեղեկություններով, տեղադրված է եղել փողոցը երիզող ծառերից մեկի բնին անմիջապես շենքի մուտքի դիմաց, որտեղ սովորաբար կայանում է մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանի ավտոմեքենան:
Մոտավորապես ժամը 10-ին հնչած պայթյունի հետեւանքով թափվել Արմեն Ավետիսյանի անձնական BMW մակնիշի ավտեմեքենայի ապակիները վարորդի նստատեղի կողմից: Արմեն Ավետիսյանը պայթյունի պահին արդեն շենքում էր: Չի տուժել նաեւ Ավետիսյանի վարորդը:
Պայթյունի վայրում այժմ աշխատում են իրավապահները: Միջադեպի առիթով Մաքսային պետական կոմիտեն պատրաստում է հատուկ հայտարարություն:
Ռուզաննա Ստեփանյան