«Միլլիեթ» թերթի հարցազրույցում Թուրքիայի պատմության ազգային ինստիտուտի տնօրեն Յուսուֆ Ղալաչօղլուն ասել է, թե Թուրքիան պատրաստել է ՄԱԿ ուղարկելիք փաստաթղթերը «1915-1919 թվականներին Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»:
Նրա խոսքերով, բոլոր փաստաթղթերը հիմնված են «հայերի եւ թուրքերի միջեւ զինված հակամարտության մասնակիցների կողմից բերված փաստերի եւ հայտարարությունների վրա», որոնք վերցված են Օսմանյան կայսրության, Անգլիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Միացյալ Նահանգների պահոցներից:
«Փաստաթղթերը վկայում են, որ Օսմանյան կայսրությունում զինված հակամարտության, ինչպես նաեւ հիվանդությունների եւ այլ պատճառների հետեւանքով զոհվել են ընդամենը 100 հազար հայեր», - նշել է Ղալաչօղլուն՝ ավելացնելով, որ նույն ժամանակահատվածում Օսմանյան Թուրքիայում սպանվել են 510 հազար թուրքեր:
«1921 թվականին Թուրքիա են վերադարձել նախկինում վտարված 644 հազար 900 հայեր: Մնացածը մեկնել են Սիրիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Հունաստան, Ռուսաստան, Իրան եւ այլ երկրներ», - ասել է նա:
Ղալաչօղլուի խոսքերով, տեղահանման քաղաքականությունը ուղղված չի եղել բոլոր հայերի դեմ:
«Նրանցից ոմանք բարձր պաշտոններ էին զբաղեցնում կառավարությունում, ծառայում էին բանակում եւ զբաղված էին առեւտրով: Այդ պայմաններում անհնար էր ցեղասպանություն իրականացնել», - «Միլլիեթ» թերթին ասել է Թուրքիայի պատմության ազգային ինստիտուտի տնօրեն Յուսուֆ Ղալաչօղլուն: