ԱՄՆ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւան Միկելաձեն հինգշաբթի օրը հաստատել է, որ շաբաթասկզբին Միացյալ Նահանգներ ապօրինի ճանապարհով զենքի փոխադրման մեղադրանքով ձերբակալվածների մեջ կան Վրաստանի չորս քաղաքացիներ:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը դեսպանը փոխանցել է նաեւ, որ ձերբակալված վրացիները ներկայումս Նյու Յորքում են:
Ձերբակալված խումբը բաղկացած է 18 մարդուց, որոնց մեծ մասը նախկին ԽՍՀՄ-ի քաղաքացիներ են: Խումբը ապօրինի ճանապարհով ռուսաստանյան արտադրության զենք էր փոխադրում Հայաստանից:
Դեսպան Միկելաձեն ասել է նաեւ, որ վրացի դիվանագետները փորձում են հանդիպել ձերբակալվածների հետ: «Վստահ եմ, որ մեր հյուպատոսը մոտ օրերս կլուծի այդ հարցը», - ասել է նա՝ ավելացնելով, որ ներկայումս աշխատում են ձերբակալվածների փաստաբանների հետ:
Միկելաձեի խոսքերով, ձերբակալված վրացիներից մեկին սպառնում է 5 տարվա ազատազրկում, մինչդեռ մյուսները կարող են դատապարտվել 15-ական տարվա ազատազրկման:
Խմբի ղեկավարներից մեկին՝ Հայաստանի քաղաքացի Արթուր Սոլոմոնյանին սպառնում է 30 տարով ազատազրկման դատավճիռ: Խմբի կազմում է եղել նաեւ Սոլոմոնյանի եղբայրը: