Մատչելիության հղումներ

Ռամիզ Մելիքով. «Զինադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումները ավելացնում են պատերազմի վերսկսման հնարվորությունը»


«Զինադադարի ռեժիմի ինտենսիվ խախտումը սահամանային գոտում եւ Ադրբեջանի բանակի կրած կորուստները ավելացնում են պատերազմի վերսկսման հնարվորությունը», - չորեքշաբթի օրը ANS գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը:

«Այդ մասին պետք է մտածեն բոլորը», - ավելացրել է նա:

Նրա խոսքերով, կողմերի միջեւ բանակցությունների ներուժը առայժմ սպառված չէ. - «Առայժմ մենք հույսեր ենք կապում բանակցությունների հետ: Երբ մեր հույսը իջնի 5 տոկոսի մակարդակից ցածր, մենք կդիմենք այլ միջոցների»:

Ռամիզ Մելիքովը նաեւ հայտարարել է, թե տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու տարբերակին պետք է պատրաստ լինեն, առաջին հերթին, լրատվամիջոցները:

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին նկատվող լարվածությունը հանելու կապակցությամբ հինգշաբթի օրը արտապլանային մոնիտորինգ անցկացնելու մտադրության մասին է ANS գործակալությանը հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Չորեքշաբթի օրը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռինո Հարնիշը իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրադրության կապակցությամբ:

«Հրադադարի շարունակվող խախտումները առաջացնում են Միացյալ Նահանգների անհանգստությունը: Վերջին միջադեպերը ապացուցում են, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ եւ իր լուծումն է պահանջում», - նշել է Հարնիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG