Մատչելիության հղումներ

Նյու Յորքում կհանդիպեն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները


Աշխարհի խոշորագույն ոչ կառավարական կազմակերպություններից «Ռոթարի» ակումբը (Rotary Club) ծրագրում է մարտի 18-20-ը Նյու Յորքում անցկացնել «Կովկասի բարեկամության օրեր» միջազգային կոնֆերանսը:

Ինչպես «Ռեգնում» գործակալությանը հայտնել է այդ կազմակերպության ղեկավարներից մեկը, միջոցառմանը մասնակցելու համար Նյու Յորք են հրավիրվել ավելի քան հարյուր մարդ Երեւանից, Գյումրիից, Բաքվից, Թբիլիսիից եւ Ստամբուլից, ինչպես նաեւ՝ հայկական սփյուռքից: Հրավիրվածների մեջ քաղաքագետներ չկան:

Կոնֆերանսում քննարկվելու են տարածաշրջանային բնույթի սուր հարցեր՝ առանձին ուշադրություն հատկացնելով հայ-թուրքական հաշտեցման հիմնախնդիրներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG