Մատչելիության հղումներ

Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրավերով ուրբաթ օրը երկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նոգաիդելու գլխավորած պատվիրակությունը:

Ըստ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, այցի շրջանակներում այսօր նախատեսվում է Հայաստանի եւ Վրաստանի վարչապետերի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:

Զուրաբ Նողաիդելին հանդիպում կունենա Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ: Վրաստանի վարչապետը կայցելի Ծիծեռնակաբերդ եւ ծաղիկներ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, այցի ընթացքում Զուրաբ Նողաիդելին Անդրանիկ Մարգարյանի հետ կքննարկի նաեւ Վրաստանին Հայաստանի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները 60 մեգավատտով ավելացնելու խնդիրը՝ կապված Ինգուրի ՀԷԿ-ի պլանային վերանորոգման հետ: Բացի այդ, Վրաստանին չեն գոհացնում մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները, ու այդ հարցը նույնպես կքննարկվի բանակցությունների ընթացքում:

Վրաստանը պարտք է Հայաստանին շուրջ 16 միլիոն դոլար, որից 6 միլիոնը՝ մատակարարված էլեկտրաէներգիայի դիմաց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG