Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իսլամիստները կոչ են անում Հայաստանի դեմ «սրբազան պատերազմ» սկսել


«Ադրբեջանը պետք է Հայաստանի դեմ ջիհադ հայտարարի եւ իր տարածքները ազատագրելու «սրբազան պատերազմ» սկսի», - ուրբաթ օրը հայտարարել է Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահ Հաջիաղա Նուրիեւը:

«Միայն փաստը, որ Ադրբեջանի հողերի 20 տոկոսը գտնվում է անհավատների ձեռքերում, պետք է ստիպի մեզ ոտքի կանգնել ջիհադի», - ադրբեջանական Day.az ինտերնետային կայքի փոխանցմամբ, նշել է Նուրիեւը, որի կարծիքով հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունները չեն տա շոշափելի արդյունք, քանի որ միջազգային կազմակերպությունները եւ խոշոր տերությունները շահագրգռված չեն խնդրի արդարացի լուծմամբ:

«Միայն մենք կարող ենք այս անպատվությունը մեր վրայից մաքրել: Ժամանակն է ոտքի ելնել սրբազան պատերազմի», - հայտարարել է Ադրբեջանի իսլամական կուսակցության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG