Մատչելիության հղումներ

Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Ռոբերտ Քոչարյանին


Հինգշաբթի օրը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեւազ Գոչեչիլաձեն:

«Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ վերջին շրջանում բավականին ակտիվացել են հայ-վրացական շփումները տարբեր բնագավառներում», - փոխանցում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանին հավատարմագրերի կրկնօրինակի հանձնմանը հետեւած զրույցի ընթացքում Օսկանյանը վստահություն է հայտնել, որ նորանշանակ դեսպանը իր գործունեության ընթացքում կնպաստի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ստեղծված փոխհարաբերությունների բարի ավանդույթների առավել խորացմանը:

62-ամյա Ռեւազ Գոչեչիլաձեն կրթությամբ արեւելագետ է, դոկտորական թեզը պաշտպանել է Լոնդոնի Համալսարանի Թագավորական Քոլեջում: Մինչեւ նոր նշանակումը՝ 1998-2004 թվականներին եղել է Իսրայելում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG