Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառում


Ինչպես տեղեկացրել է Ամերիկայի հայկական համագումարը, Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը հինգշաբթի հայտարարել են, որ ապրիլի 20-ին Վաշինգտոնում անցկացնելու են Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառում:

Միջոցառումը կազմակերպում են Կոնգրեսում հայկական հարցերով զբաղվող խումբը եւ Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանությունը՝ Ամերիկայի հայկական կազմակերպությունների հետ համատեղ:

«Քանի որ աշխարհը պատրաստվում է նշել պատմական այդ ավերիչ իրադարձության 90-ամյակը, ես հույս ունեմ, որ Միացյալ Նահանգներում բնակվող հայերը կմիանան մեզ Վաշինգտոնում՝ հիշելու 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված ողբերգական իրադարձությունները եւ հարգելու 20-րդ դարում առաջին ցեղասպանության զոհերին եւ կենդանի մնացածներին», - ասել է Ֆրենկ Փալոնը:

«Հայոց ցեղասպանության 90-ամյակը մեզ համար կարեւոր պահ է՝ հավաքվելու եւ հարգելու ողբերգության զոհերի հիշատակը: Ամերիկայի հայկական կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպելով այս միջոցառումը՝ մենք տալիս ենք այդ իրադարձության ճիշտ պատմական գնահատականը եւ հաստատում, որ այն չի մոռացվել», - իր հերթին հայտարարել է Ջո Նոլլենբերգը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG