Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը երեքշաբթի օրը հաղորդագրություն է տարածել` ահազանգելով, թե Վրաստանում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը:
Ըստ հաղորդագրության, հայերի հոգեւոր արժեքների նկատմամբ բարբարոսական վերաբերմունքի վերջին միջադեպը տեղի է ունեցել Վրաստանի Կախեթի շրջանում, որտեղ Գրեմի եկեղեցական համալիրում ոչնչացվել են 14-րդ դարի հայկական խաչքարերը:
«Մեր լուսանկարիչը ապարդյուն փորձել է գտնել խաչքարերը, որոնք լուսանկարել էր 12 տարի առաջ», - ասված է Վիրահայոց թեմի հայտարարության մեջ: - «Դրանք անհետացել են, ինչպես եւ շատ ու շատ այլ հայկական խաչքարեր Վրաստանի տարածքում»:
Հաղորդվում է նաեւ, որ վերանորոգման պատճառով Գրեմի եկեղեցական համալիրը ներկայումս փակ է այցելուների համար:
«Համալիրի հոգեւորականները զբաղված են մեղվաբուծությամբ եւ հայկական մշակութային կոթողների ոչնչացմամբ», - ասված է հաղորդագրությունում: - «Ցավալի է, որ այդ «ազգասերները» չեն գիտակցում, որ ոչնչացնելով հայկական հուշարձաները, նրանք ոչնչացնում են նաեւ սեփական պատմություն մասը, ավելին՝ համաքրիստոնեական արժեքներ, որոնք վեր են առանձին ազգային շահերից»: