Մատչելիության հղումներ

Դենիել Ֆրիդը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով


Երկուշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը Դենիել Ֆրիդին նշանակել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով:

Երեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ Պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ Դենիել Ֆրիդը 2001 թվականից զբաղեցնում էր Ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով հատուկ օգնականի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել է պետքարտուղարի՝ նորանկախ պետությունների հարցերով հատուկ խորհրդականի գլխավոր տեղակալ: 1997-2000 թվականներին Դենիել Ֆրիդը եղել է Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպանը Լեհաստանում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG