Մատչելիության հղումներ

Ադրբեջանը տեղ է գտել քրիստոնյաների հանդեպ բռնություններ իրականացնող երկրների ցուցակում


Ամերիկյան միսիոներական «Open Doors» («Բաց դռներ») կազմակերպությունը հրապարակել է քրիստոնյաների հանդեպ բռնություններ իրականացնող երկրների ամենամյա ցուցակը:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, 50 երկրներից բաղկացած ցուցակը արդեն երրորդ տարին անընդմեջ գլխավորում է Հյուսիսային Կորեան: Նրան հետեւում են Սաուդյան Արաբիան, Վիետնամը եւ Լաոսը: ԱՊՀ երկրներից ցուցակում տեղ են գտել Թուրքմենստանը (12), Ադրբեջանը (22), Ռուսաստանը (27) եւ Բելառուսը (42):

«Հյուսիսային Կորեան առավել բռնապետական եւ մեկուսացված երկիրն է: Տասնյակ հազարավոր քրիստոնյաներ որպես կալանավոր գտնվում էր աշխատանքային գաղութներում», - հայտարարել է կազմակերպության նախագահ Կառլ Մելլերը: Նրա խոսքերով, հետազոտությունների ընթացքում հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ՝ քրիստոնեություն դավանելու ազատությունը, բռնությունների աստիճանը եւ ծավալները:

Զեկույցում, մասնավորապես, նշվում է, թե Սաուդյան Արաբիայում շարունակում է գործել շարիաթի օրենքը, որը մահապատիժ է նախատեսում իսլամից հրաժարվող դավանափոխների համար: Իսկ Վիետնամում քրիստոնյաներին դիտում են որպես կոմունիստական վարչակարգի գաղտնի թշնամիների եւ կասկածում Միացյալ Նահանգների հետ կապեր ունենալու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG