Մատչելիության հղումներ

Բաքվում ամերիկյան կեղծ վիզաներ ստանալու մեղադրանքով ձերբակալվել է 5 մարդ


Ադրբեջանական «Day.az» ինտերնետային կայքի փոխանցմամբ, Ուզբեկստանի 5 քաղաքացի է ձերբակալվել Բաքվում Միացյալ Նահանգների դեսպանության մոտակայքում: Նրանց ներկայացվել է կեղծ վիզաներ ստանալու մեղադրանք:

Երկուշաբթի օրը դեսպանությունը տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե հնգյակը ձերբակալվել է մարտի 1-ին՝ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության եւ Միացյալ Նահանգների դեսպանության համատեղ գործողությունների արդյունքում:

Կազմակերիչներին ներկայացվելու է նաեւ մարդկանց անօրինական թրաֆիքինգ կազմակերպելու մեղադրանք: Հայտնի չէ, սակայն, ձերբակալվել է արդյոք դեսպանության որեւէ աշխատակից եւս:

Անցած ամիս ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը հաղորդել էր, որ Դաշնային երդվյալների հանձնախումբը «կաշառակերության եւ վիզաների կեղծման» մեղադրանք է ներկայացրել նախկինում Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության աշախատակից, 45-ամյա Պյոտր Զդիսլո Պարլեյին, ով մեղադրվում էր 2004 թվականի ապրիլից մինչեւ 2005-ի հունվարը Երեւանում տարբեր հանցակիցների հետ միասին «կաշառակերության ու վիզաների կեղծման» մեջ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG