Մատչելիության հղումներ

Մոլդովայում հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները


Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հրապարակել է անցած կիրակի երկրում կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Երկրում ընտրելու իրավունք ունեցող 2,3 միլիոն քաղաքացիներից քվեարկությանը մասնակցած 1 միլիոն 543 հազար ընտրողների 46,11 տոկոսը, ԿԸՀ նախագահ Պետրու Ռայլյանի տեղեկացմամբ, ձայն է տվել հօգուտ Կոմունիստական կուսակցության: Ընդդիմադիր «Ժողովրդավարական Մոլդովա» դաշինքին իրենց քվեն տվել են ընտրողների 28,41 տոկոսը:

ԿԸՀ նախագահի փոխանցմամբ, Մերձնդեստում ընտրատեղամասեր եկած ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել է հօգուտ ընդդիմադիր դաշինքի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG