Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընտրությունները Ղարաբաղում կկայանան հունիսի 19-ին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել հունիսի 19-ին Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, պաշտոնական Ստեփանակերտը նշում է, թե միայն օրինական, ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները կարող են հանդես գալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անունից եւ բանակցություններ վարել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

1991 թվականից ի վեր սա չորրորդ խորհրդարանական ընտրությունները կլինեն Լեռնային Ղարաբաղում: Ներկայիս խորհրդարանը ընտրվել է 2000 թվականի հունիսի 18-ին, այն կազմված է մեծամասնակա ընտրակարգով ընտրված 33 պատգամավորներից:

Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղում ցանկացած ընտրություններ՝ միշտ նշելով, թե դրանք անօրինական են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG