Մատչելիության հղումներ

Օսկանյան – Մամեդյարով հերթական հանդիպման ժամկետները դեռեւս հայտնի չեն


Ուրբաթ օրը Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ դեռեւս հայտնի չեն իր եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպման ժամկետները:

Վարդան Օսկանյանը հաստատել է, որ մարտի 2-ին Պրահայում ծրագրված հանդիպմանը ինքը չի մեկնել հիվանդության պատճառով: Նա ավելացրել է, որ արդեն ապաքինվում է եւ օրական մի քանի ժամով գալիս է նախարարություն:

Ադրբեջանում, մինչդեռ, նոր վարկած է առաջադրվել Պրահայի չկայացած հանդիպման մասին: Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավար Նովրուզ Մամեդովը, ադրբեջանական մամուլում կարծիք է հայտնել, որ դա կապված է գրավյալ տարածքներ այցելած ԵԱՀԿ առաքելության զեկույցի հետ:

Մամեդովը ասել է, թե այդ զեկույցը պետք է կողմերին ներկայացվեր Փարիզում՝ ավելացնելով, թե այն «շահեկան չէ հայկական կողմի համար, քանի որ գրավյալ տարածքների վերաբնակեցումը հակասում է միջազգային համաձայնագրերին»:


Արմեն Դուլյան, Պրահա եւ Արմեն Զաքարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG