Մատչելիության հղումներ

Վրաստանը դեպի Աֆղանստան տարանցում է տրամադրում ՆԱՏՕ-ին


Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, Վրաստանի արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոփ Սխեֆերը հինգշաբթի օրը համաձայնագիր են ստորագրել Աֆղանստան ՆԱՏՕ-ի ուժերի՝ Վրաստանի տարածքով տարանցիկ տեղափոխման մասին:

Համաձայնագրով հստակեցվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության իրականացման համար անհրաժեշտ անձնակազմի եւ բեռների՝ երկաթուղով, օդով եւ ցամաքով տեղափոխման ընթացակարգը:

Ըստ գործակալության, Յաափ դե Հոոփ Սխեֆերը իր շնորհակալությունն է հայտնել Վրաստանին՝ ՆԱՏՕ-ի գործունեությանը «կարեւոր ներդրումներով» մասնակցելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG