Մատչելիության հղումներ

Վրաստանը եւս անհանգստացած է Մեծամորի ատոմակայանի առկայությամբ


«Վրաստանը անհանգստացած է իր սահմանների հարեւանությամբ ատոմակայանի առկայությամբ», - երեքշաբթի օրը, անդրադառնալով Վրաստանին սպառնացող վտանգներին, Թբիլիսում լրագորղներին ասել է Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Գելա Բեժուաշվիլին:

Նրա խոսքերով, Մեծամորի ատոմակայանը գտնվում է սեյսմիկ գոտում, եւ ցանկացած վթար կարող է հանգեցնել էկոլոգիական աղետի, ինչը «մահացու կլինի ողջ տարածաշրջանի համար»:

Օրերս Թուրքիան նույնպես, որպես փաստարկ բերելով սեյսմիկ գոտում գտնվելու հանգամանքը, պահանջել էր փակել Մեծամորի ատոմակայանը: Թուրքիան այդ կապակցությամբ պաշտոնապես դիմել է Եվրամիությանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը:

Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, թե Մեծամորի ԱԷԿ-ը փակելու, միջուկային ռեակտորը կանգնեցնելու եւ համարժեք այլընտրանքային էներգետիկ հզորություններ ստեղծելու համար անհրաժեշտ է մոտ 1 միլիարդ դոլար։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG