Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգներում կհրատարակվի Ստալինի կենսագրությունը


Ինչպես հաղորդել է «Կավկազպրես» գործակալությունը, մոտ ապագայում Միացյալ Նահանգներում կհրատարկվի անգլիացի հայտնի պատմաբան Ռոբերտ Սերվիսի «Մարդկային դեմքով» գիրքը, որը պատմում է Իոսիֆ Ստալինի կյանքի մասին:

Հեղինակը գրքի 760 էջերում վերանայում է Ստալինի համբավը՝ որպես «արյունոտ բռնապետի», եւ լույս սփռում նրա մարդկային էության վրա: Գիրքը հիմնված է Ռուսաստանում եւ Վրաստանում հավաքված՝ նախկինում անհայտ փաստերի եւ վկայությունների վրա:

«Մարդկային դեմքով»-ը Ստալինի ամբողջական կենսագրության մասին վերջին 20 տարվա ընթացքում հրատարակված առաջին գիրքն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG