Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրներում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսին, ով ճանաչողական այցով գտնվում է Հայաստանում, հինգշաբթի օրը ընդունել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: ՆԱՏՕ-ի պատվիրակը հանդիպումներ է ունեցել նաեւ արտգործնախարարությունում:
Այցի նպատակներից էր Հայաստանի իշխանություններին ներկայացնել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության նորանշանակ սպա Ռոմուալդս Ռազուկսին:
Նախագահ Քոչարյանը եւ Ռոբերտ Սիմոնսը, ինչպես փոխանցել է նախագահի մամլո գրասենյակը, քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընթացքը եւ փոխհարաբերությունների զարգացման հեռանկարները: Տարածաշրջանայի խնդիրների ու գործընթացների շրջանակներում անդրադարձ է եղել նաեւ Ղարաբաղյան հիմնահարցին:
Ընդունելով Ռոբերտ Սիմոնսի գլխավորած պատվիրակությանը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրերին եւ նշել, որ չափազանց կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ համարելով «Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մաս»:
«Ուրախ եմ, որ ՆԱՏՕ-ն նույնպես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունները», - ըստ պաշտպանության նախարարի մամլո քարտուղարի տարածած հաղորդագրության, ասել է Սերժ Սարգսյանը: - «Ինչ վերաբերվում է Հայաստանի մասնակցությանը ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերին, ապա ասեմ, որ մեր հնարավորությունների չափով աշխատելու ենք մեր մասնակցությունն ունենալ, ավելին՝ եթե մենք չունենայինք չլուծված հակամարտություն, ապա հնարավորություն կունենայինք ավելի մեծ չափով մասնակցելու այդօրինակ ծրագրերին»:
Հանդիպումների ավարտին հրավիրած մամլո ասուլիսում Ռոբերտ Սիմոնսը ասաց, թե Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները թեւակոխում են նոր փուլ՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի մշակմամբ ու ներդրմամբ:
«Հայաստանը, անշուշտ, մեր գործընկերն է եւ մենք հակված ենք միասին դիմագրավել այն մարտահրավերները, որ կանգնած են մեր առջեւ», - ասաց Սիմոնսը՝ պարզաբանելով, թե նկատի ունի «ահաբեկչությունը, չկայացած երկրները»:
Հայ-թուրքական հարաբերություներին առնչվող հարցեր, Սիմոնսի փոխանցմամբ, հայաստանյան հանդիպումներում չեն քննարկվել:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ասաց. - «ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ընդգրկված չէ բանակցային գործընթացում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբում: Այդուհանադերձ հետեւում է բանակցային գործընթացին եւ հույս ունի, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակացությունները կհասնեն բարեհաջող ավարտի»:
Պատասխանելով հարավկովկասյան երկրների՝ ՆԱՏՕ-ում ընդգրկվելու հեռանակարներին վերաբերող հարցին, Ռոբերտ Սիմոնսը ասաց. - «Մեր դռները լայնորեն բաց են բոլորի առջեւ, ովքեր ուզում են անդամակցել եւ բավարարում են ՆԱՏՕ-ի չափանիշերին»:
«Հարավային Կովկասի երկրները արդեն իսկ հայտարարել են եվրաինտեգրումը խորացնելու իրենց ամբիցիաների մասին», - շարունակեց նա: - «Սակայն նրանց հետ առաջիկայում իրականացվելիքը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերն են լինելու»:
Ինչ վերաբերում է Հայաստանի հետ այդ ծրագրի մեկնարկի ժամկետներին, ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքերով, Հայաստանն ինքը պիտի որոշի, թե երբ է կամենում սկսել այն, ինչ ծավալով եւ որ ոլորտներում:
Արմեն Զաքարյան