«Արեւմուտքի հանդուրժողականությունն Ադրբեջանում իշխող ռեժիմի հանդեպ աստիճանաբար նվազում է», - Բաքվում հայտարարել է Արեւմտյան երկրներից մեկի՝ անանուն մնալ ցանկացած մի դիվանագետ:
Ըստ մեկնաբանների, Արեւմուտքը եւ հատկապես Միացյալ Նահանգները ժամանակին «հանուն կայունության» են աջակցել ավտորիտար հակումներ ունեցող Իլհամ Ալիեւին, որն իր հորը՝ հանգուցյալ Հեյդար Ալիեւին նախագահի պաշտոնում փոխարինել է 2003 թվականի խիստ վիճահարույց ընտրություններից հետո:
«Արեւմտյան դիվանագետների շրջանում այսօր արդեն կա ըմբռնում, որ դա կեղծ կայունություն է, որ ոստիկանական պետությունում չի կարող կայունութուն լինել», - «Ֆրանսպրես»-ի թղթակցին ասել է դիվանագետը:
2003-ի հոկտեմբերյան ընտրություններից հետո Ադրբեջանի իրավապահները ձերբակալել են տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ընդդիմության 7 առաջնորդների, շատերին դատապարտել են 2-6 տարվա ազատազրկման:
Դիվանագետի խոսքերով, դրանից հետո Ադրբեջանի հանդեպ Արեւմուտքի վերաբերմունքը սկսել է փոխվել: Արեւմուտքը եւ, մասնավորապես, «Բրիթիշ Փեթրոլիում»-ը Ադրբեջանում ունի լուրջ ներդրումներ, ինչը եւ ստիպել է չմիջամտել քաղաքական գործընթացներին: Բայց վերջին իրադարձությունները, այդ թվում՝ բանտում ահավոր վիճակում գտնվող հարյուրավոր կալանավորների ընդվզումները, ստիպում են փոխել դիրքորոշումը:
Անցած շաբաթ կալանավայրում չճշտված հանգամանքներում մահացել է 2003 թվականի ընտրություններից հետո դատապարտվածներից մեկը: Արեւմուտքը, ինչպես նաեւ քաղաքական ակտիվ կյանքից զրկված ադրբեջանական ընդդիմությունը ժամանակ առ ժամանակ հասկանալ են տալիս, որ դժգոհ են, քանզի Իլհամ Ալիեւը հաշվի չի առնում դեմոկրատական սկզբունքները եւ մարդու իրավունքները:
Շաբաթասկզբին Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները 7 միլիոն դոլարի օգնություն է հատկացնելու ժողովրդավարական կազմակերպություններին եւ դիտորդական կառույցներին, որոնք հետեւելու են նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Արմեն Քոլոյան, Պրահա