Մատչելիության հղումներ

Անատոլի Չուբայս. «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերությունը կմեծացնի Թուրքիա եւ Իրան հայկական էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները»


«Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերությունը («ՌԱՕ ԵԷՍ») հայկական էլեկտրաէներգիան արտահանում է Վրաստան, եւ մենք մտածում ենք Թուրքիա եւ Իրան հայկական էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների մեծացման մասին», - երեքշաբթի օրը հայտարարել է ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը:

«ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Չուբայսի նշել է, թե Հայաստանում «ՌԱՕ ԵԷՍ»-ը առաջնահերթ նշանակություն է տալիս Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկի կառուցմանը. այս նախագծի իրագործման համար կներդրվի 120 միլիոն դոլար:

«Այս ծրագիրը կապված է իրանական գազամուղի ծրագրի հետ, որը հետաքրքրություն է ներկայացնում ե’ւ Հայաստանի, ե’ւ մեր էներգահոլդինգիշի, ե’ւ՝ «Գազպրոմ»-ի համար», - նշել է Անատոլի Չուբայսը՝ չբացառելով «Գազպրոմ» ընկերության հետ նախագծում համատեղ մասնակցության կառույցի մշակման հնարավորությունը, որի դեպքում «ՌԱՕ ԵԷՍ»-ը պատրաստ կլինի մասնակցել գազատարի շինարարությանը:

Երեւանյան իր այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել էր գազատարի կառուցման նախագծին ռուսական կողմի պարտարստականությունը:

«Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալ Ալեքսանդր Ռյազանովը Երեւանում հայտարարել էր, թե ծրագրի իրագործման համար կպահանջվի 140 միլիոն դոլար: Գումարը, ըստ նրա, կարող է տրամադրվել միջպետական վարկի հաշվին կամ «Գազպրոմ»-ի միջոցներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG