Մատչելիության հղումներ

ՏՐԱՍԵԿԱ-ի Բաքվում կայանալիք գիտաժողովին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը


Ինչպես չորեքշաբթի օրը հաղորդել է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը, ապրիլի 21-22-ը Բաքվում կայանալիք ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական մշտական հանձնաժողովի (ՄՄՀ) 4-րդ գիտաժողովի աշխատանքներին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի գլխավորությամբ:

Անդրանիկ Մանուկյանը այս կապակցությամբ այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ պաշտոնական հրավեր առայժմ չի ստանել ադրբեջանցի իր գործընկերոջից: Ստանալու դեպքում պարտավոր է մեկնել եւ մասնակցել գիտաժողովին, քանի որ Հայաստանը ներկայումս՝ ի դեմս Մանուկյանի նախագահում է այդ կազմակերպությունում եւ պիտի հերթագայության սկզբունքով նախագահությունը հանձնի Ադրբեջանին:

Հայկական պատվիրակության կազմում կլինեն նաեւ ՏՐԱՍԵԿԱ-ի ՄՄՀ ազգային քարտուղար Գագիկ Գրիգորյանը, նախարարության աշխատակիցներ:

Գիտաժողովի ընթացքում կքննարկվի ՏՐԱՍԵԿԱ ծրագրին նոր պետությունների՝ Աֆղանստանի, Իրանի եւ Պակիստանի անդամակցության հարցը:

Բաքվում ՏՐԱՍԵԿԱ-ի գիտաժողովին հայկական պատվիրակության մասնակցության դեմ է հանդես եկել Ադրբեջանի ծայրահեղական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը»:

«Անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը թույլ չտա ՏՐԱՍԵԿԱ-ի տարեկան գիտաժողովին հայերի մասնակցությունը: Հակառակ դեպքում մեր կազմակերպությունը կօգտագործի բոլոր միջոցները՝ միջոցառման անցկացումը թույլ չտալու համար», - «Թրենդ»-ին ասել է կազմակերպության նախագահ Ակիֆ Նագին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG