«Առավոտ» թերթի մեկնաբանի մատուցմամբ՝ «ճգնելով հաճոյանալ Ռուսաստանի իր պաշտոնակից Սերգեյ Լավրովին՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ կայացած ասուլիսին մի սարսափելի վրիպակ թույլ տվեց», որով «լավագույնս բացահայտեց ղարաբաղյան ու թերեւս տարածաշրջանի մնացած բոլոր կնճիռներում Ռուսաստանի իրական դերը»: Ըստ այդմ՝ Լավրովն ավելին գիտե կարգավորման մասին, քան Օսկանյանը: «Յուրաքանչյուրը, ով կտեսներ, թե ինչպես է Հայաստանի արտգոծնախարարության գրեթե ողջ անձնակազմը անիմաստ «տժժում» Լավրովի եւ նրան ուղեկցողների շուրջը, կհամոզվեր, որ մենք իսկապես նրանց Ֆորպոստն ենք, ընդ որում՝ բառի ամենավատ իմաստով», - ընդհանրացնում է մեկնաբանը: «Ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում ու մասնավորապես ԱՊՀ-ում ընթացող «ժողովրդավարացման երկրորդ փուլի» ամենից թեժ պահին, երբ «թավշյա հեղափոխությունները» հերթը կարծես լրջորեն սպառնում է հասնել նաեւ Հայաստանին, Ռոբրետ Քոչարյան – Սերժ Սարգսյան զույգը եւ իրենց սպասարկող իշխանական կոալիցիան իշխանության մնալու միակ հենարանը տեսնում են ի դեմս Ռուսաստանի ղեկավարության», - ուրվագծում է «Իրավունք» թերթը: - Բայց Մոսկվայում էլ արդեն ստիպված են հաշվի նստել նոր աշխարհաքաղաքական, ինչպես նաեւ ռուսաստանյան ու հայաստանյան նոր իրողությունների հետ»:
«Իրավունք»-ում շեշտադրված է նաեւ, թե «Երկիր»-ում ու «Հայոց աշխարհ»-ում այս օրերին ներկայացվող՝ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչում են այնպիսի շրջադարձային գաղափարներ, որոնք առնվազն համեմատելի են Լեւոն Տեր-Պետրոսյանի 1997-ի սեպտեմբերի 26-ի հանրահայտ ասուլիսի հետ. - «Նրա շատ մոտեցումներ հիմնականում չեն տարբերվում Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի դրույթներից»:
«Մենք հարեւաններ ենք. հարեւաններին հնարավոր չէ փոխել» վերնագրի տակ Սերժ Սարգսյանը այսօր էլ «Հայոց աշխարհ» թերթում մասնավորապես ասում է. - «1994 թվականի զինադադարից հետո որեւէ անգամ, որեւէ տեղ, նույնիսկ նեղ շրջապատում ես չեմ ասել, թե մենք հաղթել ենք պատերազմում: Եվ սա, իրոք, իմ համոզմունքն է... Հայաստանում իրենց հաղթող համարողների թիվը երեւի թե ավելի քիչ է, քան Ադրբեջանում իրենց պարտվող համարողներինը»: Ինչ վերաբերում է ԼՂՀ շուրջ անվտանգության գոտում միջազգային խաղաղարար ուժերի տեղաբաշխմանը, Հայաստանի պաշտպանության նախարարը նշում է. - «Եթե նույնիսկ վերեւներում բանակցողները գան համաձայնության, այդ համաձայնության իրականացումը շատ ցավոտ է լինելու թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմի համար... Որպեսզի պրովոկացիաներ չլինեն, որպեսզի կողմերից որեւէ մեկը խախտում չանի, որպեսզի գայթակղություններ չլինեն, որպեսզի հայկական կողմը, բոլոր դեպքերում, կարողանա կառուցել իր պաշտպանական նոր կառույցները, խաղաղարարների ներկայությունն անհրաժեշտություն է եւ պատերազմի չվերսկսվելու երաշխիք»:
«Ժողովրդի ինքնազսպումը, զրկանքներին դիմակայելու կամքը իմաստավորվում են միայն այն պարագայում, երբ պետությունն ու իշխանությունները ժողովրդի այդօրինակ վերաբերմունքը կարողանում են վերածել քաղաքական կռվանի, բարձրացնել պետություն – ժողովուրդ ամբողջականության ընդհանուր ներուժը՝ այն վերածելով ընդհանուր բարօրրությանն ուղղված կամքի», - ընդգծում է այսօր «Երկիր» թերթը: - «Աշխարհն ամեն օր փոխվում է, ամեն օր մեր առջեւ հառնում են նոր խնդիրներ... Եվ այսօր, առավել քան երբեւէ, մեզ բոլորիս հարկավոր է հասարակական հանդուրժողականություն ու միասնականություն, որը կարող է գոյանալ միայն երկրում արդարության հաստատման դեպքում»:
«Հայկական ժամանակ» թերթն էլ այսօրվա խմբագրականում շեշտում է. - «Եթե պետությունը չի կարողանում արդարության եւ արդարադատության որոշակի` համընդհանուր ընդունելի սանդղակ ապահովել, ինքն իրեն դատապարտում է կործանման: Եվ այն, որ երկրագնդի վրա գնալով ավելի ու ավելի քիչ են բռնապետություններ մնում, սրա ամենավառ ապացույցն է, որովհետեւ բռնապետությունը ոչ այլ ինչ է, քան արդարության եւ արդարադատության փոխարինումը փոքր խումբ մարդկանց, երբեմն էլ մեկ անձի կամքով»: «Երկրում իրական կայունություն ապահովելու միջոցը ոչ թե Բաղրամյան պողոտայում հավաքվածներին ծեծ տալն է, այլ մարդկանց Բաղրամյան պողոտան շրջափակելու մոտիվացիայից զրկելը», - ամփոփում է «Հայկական ժամանակ»-ը: Իսկ «Այբ-Ֆե» թերթը դեպի Հայաստանի հաջորդ նախագահի ընտրություններ արդեն հոռետեսորեն նախանշում է. - «Զվարճանք կլինի, իսկ հաց՝ ոչ»:
Վաչե Սարգսյան