«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Կովկասում խաղաղություն հաստատելու կարեւորագույն նախապայմաններից մեկն է», - այս տեսակետն են Անկարայում հինգշաբթի օրը հայտնել Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը եւ Աբդուլա Գյուլը:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Թուրքիա իր պաշտոնական այցի առաջին օրը Էլմար Մամեդյարովը Թուրքիայի արտգործնախարարի հետ հիմնականում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Մասնավորապես, Աբդուլա Գյուլը հույս է հայտնել, թե այս հարցի շուրջ խաղաղ բանակցությունները, ի վերջո, հաջողությամբ կավարտվեն, ինչը հնարավորություն կտա բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ:
Մամեդյարովը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ Ղարաբաղի հարցում Ադրբեջանին ցուցաբերած աջակցության համար:
Հատկապես վերջին օրերին Թուրքիան Ադրբեջանի հետ ակտիվացրել է քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ: Հիշեցնենք, որ այս շաբաթ Ադրբեջան այցելած Թուրքիայի խորհրդարանի խոսնակը եւս ադրադարձել էր ղարաբաղյան խնդրին:
«Անկարան կողմնակից է, որպեսզի լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մենք պետք է այս խնդրի շուրջ սերտորեն համագործակցենք Ադրբեջանի հետ», - հայտարարել էր Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բյուլենտ Առընջը: