Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասի իրավաբանները խորհրդակցում են Թբիլիսիում


Թբիլիսիում այսօր բացվել է Իրավական կարգապահության եւ անկախության հարցերով կովկասյան գիտաժողովը, որին մասնակցում են Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները: Գիտաժողովի կազմակերպել է Միացյալ Նահանգների Իրավաբանների ընկերակցությունը (ABA/ CEELI):

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են 70 իրավաբաններ, օրենսդիր մարմինների, հասարակական կազմակերպությունների, ԵԱՀԿ, Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներ:

Վրաստանի Գերագույն դատարանի նախագահի տեղակալ Նինո Գվենետաձեի խոսքերով, Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները վաղը կներկայացնեն դատական համակարգի զարգացման ուղղությամբ իրենց առաջարկները, իսկ միջազգային փորձագետները կտան իրենց եզրակացությունը, թե որքանով են այդ առաջարկները համապատասխանում միջազգային չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG