Մատչելիության հղումներ

Ռուսաստանի արտգործնախարարը Երեւանում կքննարկի նաեւ Պուտինի Հայաստան կատարելիք այցին առնչվող հարցեր


Փետրվարի 16-ին սկսվող երկօրյա պաշտոնական այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կքննարկի նաեւ 2005 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք առաջիկա այցին առնչվող հարցեր:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Լավրովի այցը «շարունակությունն է երկու երկրների միջեւ ծավալված ինտենսիվ քաղաքական երկխոսության եւ նպատակ ունի խորացնելու արտաքին գերատեսչությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տարբեր ուղղություններով ծավալվող համագործակցությունը»:

Սերգեյ Լավրովի առաջին պաշտոնական այցի ընթացքում նախատեսվում են նրա հանդիպումները Հայաստանի ղեկավարության հետ: Ի շարս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված ռազմավարական գործընկերության ընթացիկ օրակարգի եւ հեռանկարներին վերաբերող հարցերի, անդրադարձ կկատարվի նաեւ «միջազգային կառույցներում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության զարգացման հնարավորությունների, ինչպես նաեւ ԱՊՀ գործունեության եւ ԱՊՀ մարմինների բարեփոխման հարցերին»:

«Քննարկումների ժամանակ առանձին ուշադրություն կդարձվի Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ներկա փուլի, ինչպես նաեւ Հարավային Կովկասում փոխվստահության մթնոլորտի ստեղծման եւ համագործակցության հաստատման հետ կապված խնդիրներին», - փոխանցում է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG