Մատչելիության հղումներ

«Իրանը չի ընդունում Զուրաբ Ժվանիայի մահվան պատասխանատվությունը»


«Իրանը չի ընդունում Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան պատասխանությունը: Մեծ քանակությամբ գազի վառարաններ են արտահանվել Վրաստան, դրանք լայնորեն օգտագործվում են Իրանում, սակայն ոչ ոք երբեւէ դրանից չի մահացել», - ըստ «Ֆրանսպրես»-ի, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Համիդ Ռեզա Ասեֆին:

Որեւէ պատասխանատվություն չկրելու մասին է հայտարարել նաեւ վառարանը արտադրող «Նիկ-Կալաս» ընկերության գործադիր տնօրեն
Ալի Սոլեյմանին: «Ոչ միայն Վրաստանի, այլեւ նորանկախ պետությունների բնակիչների մեծ մասը չունեն գազի վառարանների շահագործման կուլտուրա», - «Շարղ» թերթի հարցազրույցում նշել է նա:

«Պետք է մեղադրել Վրաստանի եւ Ռուսաստանի պաշտոնյաներին: Մենք հրատարակել ենք վառարանի շահագործման ձեռնարկը հայերեն եւ ռուսերեն լեզուներով: Մենք նաեւ հատուկ շեշտել ենք, որ վառարանները պետք է տեղադրվեն այդ երկրներում մեր ներկայացուցիչների կողմից», - նշել է իրանցի գործարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG