Մատչելիության հղումներ

«Ժվանիայի մահը չի խոչընդոտի ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Վրաստանի ռազմավարությանը»


«Զուրաբ Ժվանիայի մահը չի խոչընդոտի ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Վրաստանի ռազմավարությանը», - Թբիլիսիում այսօր հայտարարել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ռոբերտ Սիմոնսը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Սիմոնսը նշել է, թե Ժվանիան եղել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ակտիվ ջատագովը:

Ռոբերտ Սիմոնսը մասնակցում է Թբիլիսիում ընթացող «Հարավային Կովկասը 21-րդ դարում. խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով միջազգային գիտաժողովի աշխատանքներին: Միջազգային հարաբերությունների հետազոտության եւ Վրաստանի ռազմավարության հիմնադրամի (GESIS) եւ ճապոնական Սասակավայի խաղաղության հիմնադրամի կազմակերպած գիտաժողովին մասնակցում են քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ ավելի քան 30 երկրներից:

Գիտաժողովում նախատեսված էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը ելույթը, սակայն Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառով Օսկանյանի այցը չկայացավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG