Մատչելիության հղումներ

Օրվա իրադարձությունները


Կկայանա Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը:

Կառավարությունում կլսվեն մարզպետների՝ 2004 թվականի գործունեության եւ մարզերի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին հաշվետվությունները:

Ազգային Ժողովի պետաիրավական հանձնաժողովը կքննարկի նիստերից անհարգելի բացակայած պատգամավորների հարցը:

Մայրաքաղաքի Նորքի 7-րդ զանգվածում տեղի կունենա փախստականների համար նախատեսված շարժական ախտորոշիչ կլինիկայի բացումը:

«Մարիոտ-Արմենիա» հյուրանոցում կկայանա ԱՄՆ դեսպանատան ինտերնետային նոր կայքի շնորհանդեսը:

Վճռաբեկ դատարանում կլսվի Գրիշա Վիրաբյանի հայցը: Հայաստանի ժողովրդական կուսակցության Արտաշատի բաժանմունքի նախկին անդամը տեղի ոստիկաններին մեղադրում է անցած տարվա ապրիլին իր դեմ բռնություն կիրառելու մեջ:

Հայաստանի վետերանների միությունում տեղի կունենա ասուլիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG