Մատչելիության հղումներ

Մասնագետները հաստատում են, որ Ժվանիան մահացել է շմոլ գազից


«Ըստ նախնական տվյալների, վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառը շմոլ գազից (CO2) թունավորումն է», - «Կավկազպրես»-ի փոխանցմամբ, լրագրողներին ասել է Վրաստանի դատախազության դատական բժշկության վարչության պետ Լեւան Չաչուան:

Նրա խոսքերով, ֆիզիկական ներգործության հետքեր չեն հայտնաբերվել, բացառությամբ ստորին շրթունքի մոտ փոքր վերքի:

«Ըստ նախնական անալիզի, մահվան պատճառը շմոլ գազից թունավորումն է: Բիոքիմիական վերլուծության նախնական արդյունքները կհրապարակվեն արդեն 4-5 ժամից, վերջնականը՝ 10 օրից», - հայտնել է Չաչուան:

Իսկ «Թբիլգազ» ընկերության վթարային ծառայության պետ Նուգզար Մխեիձեն հայտնել է, թե բնակարանում շմոլ գազի կուտակման պատճառը օդափոխման համակարգի բացակայությունն է եղել:

«Փորձագետները ստուգել են ջեռուցման համակարգը եւ պարզել, որ գազային խողովակները եւ վառարանը գործել են անխափան, սակայն այնտեղ չի եղել օդափոխման համապատասխան համակարգ», - հայտարարել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG