«Քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների տեսանկյունից Հայաստանը առաջատար դիրքերից մեկն է զբաղեցնում Եվրասիայում», - ասվում է ԱՄՆ պետքարտուղարույթան Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի բյուրոյի կողմից չորեքշաբթի օրը հրապարակված «ԱՄՆ օգնությունը Հայաստանին 2004 ֆինանսական տարում» զեկույցում:
Զեկույցում շեշտվում է, որ Հայաստանը մեկն է տարածաշրջանի երկու երկրներից, որոնց դրամաշնորհներ են տրամադրվելու «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում:
«Հայաստանում նկատվում է զգալի տնտեսական աճ, որը, սակայն, չի բերել երկրի շարքային քաղաքացիների զգալի մասի եկամուտների աճի», - ասվում է զեկույցում:
Այդ նկատառումով, ԱՄՆ օգնությունը կենտրոնանում է աճող մանր եւ միջին ձեռնարկությունների վրա: «Ժողովրդավարության, տնտեսության եւ իրավակիրարկման աջակցության մեր ծրագրերը կխթանեն Հայաստանում ժողովրդավարական կառույցների եւ հիմնադրամների ամրապնդումը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանումը»:
2004 թվականին ԱՄՆ կառավարության՝ Հայաստանին տրամադրած 89,7 միլիոն դոլարից 50,2 միլիոնը հատկացվել է տնտեսական եւ սոցիալական բարեփոխումներին, 15,4-ը՝ անվտանգությանը եւ իրավակիրարկմանը, 13 միլիոնը՝ ժողովրդավարության զարգացմանը: Մարդասիրական օգնությունը կազմել է 6,3 միլիոն, իսկ միջգերատեսչական նախաձեռնություններին տրամադրված գումարը՝ 4,8 միլիոն դոլար: