Մատչելիության հղումներ

Գազի թունավորումից մահացել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան


«Անցած գիշեր վախճանվել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան», - : առավոտյան հատուկ հրավիրված ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ոստիկանության եւ հասարակական անվտանգության նախարար Վանո Մերաբիշվիլին:

«Ռոյթեր»-ը հաղորդում է, թե կեսգիշերին մոտ Ժվանիան այցելել էր իր ընկերոջը՝ Քվեմո Քարթլի շրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Ռաուլ Յուսուպովին:

Երբ Ժվանիան երկար ժամանակ չի պատասխանել հեռախոսազանգերին, թիկնապահները կոտրել են դուռը, մտել բնակարան, որտեղ հայտնաբերել են մահացած Ժվանիային եւ Յուսուպովին: Ժվանիայի դիակը հայտնաբերվել է հյուրասենյակում, իսկ Յուսուպովինը՝ խոհանոցում: Դժբախտ պատահարի մասին անմիջապես տեղեկացրել են Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն:

Ըստ նախնական տեղեկությունների, Զուրաբ Ժվանիայի եւ Ռաուլ Յուսուպովի մահվան պատճառը գազից թունավորումն է:

«Սա դժբախտ պատահար է: Ես անձամբ եղել եմ դեպքի վայրում: Սենյակում տեղադրված է գազի պարսկական վառարան», - նշել է Վանո Մերաբիշվիլին: Նրա խոսքերով, վարչապետ Ժվանիայի եւ Յուսուպովի դիակները փորձաքննության նպատակով արդեն տարվել են դիահերձարան:

Վրաստանի վարչապետի մահվան կապակցությամբ հրավիրվել է Վրաստանի կառավարության հատուկ նիստ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG