Մատչելիության հղումներ

Չեխիան Ադրբեջանից պահանջել է ազատ արձակել պրոֆեսոր Նազարովին


Չեխիայի արտաքին գործերի նախարար Սիրիլ Սվոբոդան Ադրբեջանից պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի պրոֆեսոր Սադայի Նազարովին:

Չեխական CTK գործակալության փոխանցմամբ, համապատասխան պաշտոնական նամակը չորեքշաբթի օրը Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովին կհանձնի այդ երկրում Չեխիայի դեսպան Յոզեֆ Վրաբեցը:

Սադայի Նազարովին Ադրբեջանի իրավապահները ձերբակալել էին հունվարի 20-ին Բաքվում, ուր նա եկել էր այցելելու հիվանդ հորը: Նրան մեղադրում են հայրենիքի դավաճանության մեջ:

58-ամյա պրոֆեսորը Ադրբեջանի նախկին վարչապետ Սուրեթ Հուսեյնովի խորհրդականն էր: 1994-ին նա լքել էր Ադրբեջանը՝ խուսափելով վարչակարգի հետապնդումներից: 3 տարի անց Պրահան նրան քաղաքական ապաստան էր տվել:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG