Մատչելիության հղումներ

Վրաստանը պահանջում է ճանաչել Աբխազիայում վրացիների ցեղասպանության փաստը


«Վրաց-աբխազական բանակցությունների վերսկսումը կախված է Աբխազիայում վրացիների հանդեպ ցեղասպանության փաստի ճանաչումից», - ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, «Իմեդի» հեռուստաընկերության ուղիղ եթերում ուրբաթ օրը հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան:

Ժվանիայի խոսքերով, վրաց-աբխազական հակամարտության շուրջ բանակցությունները շարունակելը «անցնում է մեկ տխուր փաստի ճանաչման միջով. Աբխազիայում 1993 թվականին տեղի է ունեցել վրացիների ցեղասպանություն»:

Վրաստանի վարչապետի կարծիքով, նման ճանաչման դեպքում անհրաժեշտ կլինի մշակել փախստականների վերադարձի համապարփակ ծրագիր ոչ միայն Գալիի շրջանի, այլեւ՝ Աբխազիայի ամբողջ տարածքի համար:

«Թբիլիսիում պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ քննարկել այս հարցերը», - ասել է Ժվանիան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG