Ներկայումս Լեռնային Ղարաբաղում շուրջ 2000 երեխա է ներառված Հայ օգնության միության (ՀՕՄ) դրամական օգնություն ծրագրի մեջ: Ղարաբաղյան պատերազմում զոհված ազատամարտիկների երեխաները եւ մինչեւ 18 տարեկան ծնողազուրկները ամեն տարի ստանում են 120 դոլարի չափով դրամական օգնություն:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, ՀՕՄ-ի հովանու ներքո Ղարաբաղում իրականացվում են նաեւ մի շարք այլ մարդասիրական ծրագրեր: Մասնավորապես, «Սիրուն-օպտիկ» կազմակերպությունը անվճար ակնոց է տրամադրում հաշմանդամներին, թոշակառուներին, կարիքավոր եւ զոհված ազատամարտիների ընտանիքներին:
ՀՕՄ-ի հովանու ներքո ԼՂՀ տարբեր շրջաններում եւ քաղաքներում գործում են 10 մանկապարտեզներ՝ 500 երեխայի համար: 2005 թվականին կավարտվի նոր մանկապարտեզի կառուցումը Մոշաթաղ գյուղում:
Աշխարհի 24 երկրներում մասնաճյուղեր ունեցող ՀՕՄ-ը իր գործունեությունը Ղարաբաղում սկսել է 1990 թվականից: